ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Գաջեթներն ամեն ինչ անում են

Գաջեթներն ամեն ինչ անում են
13.02.2025 | 10:47

Գաջեթների դարում ենք ապրում, ինչ տեսակի գաջեթ ասես՝ չեն հնարել, մենակ թե քիչ մտածես ու քիչ շարժվես։ Մտնում ես էդ առցանց խանութների կայքերը, աչքերդ շաշանում են՝ էլ կախիչի վրա սրբիչը պահող սարք, էլ սոխ կտրելիս արցունքը սրբող սարք, էլ ձու կլպող սարք, գլուխ քորող սարք, ունիտազի կափարիչը բացող-փակող սարք, զուգարանի ջուրը քաշող սարք, մտքերը հավաքող ու հյուս անող սարք... Եթե դրանք հերթով առնես, կարելի ա ընդհանրապես չշարժվել՝ քնից վեր կենալ, նստել աթոռին ու նայել, թե ոնց են գաջեթներն ամեն ինչ անում, հետո՝ գնալ քնել։ Էժան էլ չեն, եթե մի քիչ զգոնությունդ կորցնես, ոնց ամերիկացիք կասեին, կստացվի՝ գաջեթը կերավ բյուջեթը՝ կմնաս տկլոր։ Երևի էդ ժամանակ մի հատ էլ տռուսիկը փոխարինող գաջեթ կհնարեն, որ շատ չամաչես։

Ես էլ մի գաջեթ առաջարկեմ՝ հեռուստացույց նայող սարք։ Հետուստացույցը միացնում ես, սարքը դնում ես դեմը ու գնում ես քո գործերով։ Երեկոյան գալիս ես, բոլոր սերիալները նայած ա լինում։ Հեռուստացույցն անջատում ես ու գնում քնում ես։

Շատ օգտակար գաջեթ ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 7466

Մեկնաբանություններ